ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Ոչ մի միջանցք չի կարող լինել, եթե դրան չեն մասնակցում Թուրքիան ու Ռուսաստանը

Ոչ մի միջանցք չի կարող լինել, եթե դրան չեն մասնակցում Թուրքիան ու Ռուսաստանը
06.09.2025 | 13:19

Ասելն ամոթ չլինի՝ էդ ու՞մ իշի վրա եք չորս կուժ գցում

Զանգեզուրի միջանցք, Թրամփի կամուրջ, թե ճամփա ու հաղորդակցության կապուղի,

կամ մի այլ զահրումար, ի վերջո, առնչվում է 1921 թ մարտի 16 -ի ռուս -թուրքական

և նույն թվականի հոկտեմբերի 13 -ի Սովետական Վրաստանի, Սովետական Ադրբեջանի և Սովետական Հայաստանի կողմից Թուրքիայի հետ ստորագրված Ղարսի պայմանագրին:

Ղարսի պայմանագրով, Հարավկովկասյան երեք սովետական հանրապետություններն էլ ընդունել են հիմնական՝ մարտի 16-ի ռուս -թուրքական պայմանագիրը:

Նրա հռչակած դրույթները:

Սովետի փլուզումից հետո, և՛ Ադրբեջանը, և՛ Վրաստանը իրենց խորհրդարանների մակարդակով հրաժարվել են Ղարսի պայմանագրից:

Միակողմանիորեն չեղարկել են:

Դրանով իսկ չեն ընդունում նաև ռուս -թուրքական պայմանագիրը:

Ինչու՞ են չեղարկել:

Որովհետև նորանկախ և Վրաստանը և Ադրբեջանն իրենց հռչակել են իրենց Առաջին

հանրապետությունների ժառանգորդը և ունեն տարածքային պահանջներ:

Դրան տվել են Սահմանադրական ձևակերպում:

Մենք Ղարսի պայմանագիրը չենք կարող չեղարկել:

Որովհետև մենք ոչ թե մեր Առաջին հանրապետության, այլ Սովետական Հայաստանի ժառանգորդն ենք :

Ղարսի պայմանագրում հատուկ նշում կա ՝ ուժը կորցրած ճանաչել Ալեքսանդրապոլի

պամանագիրը:

Եթե Հայաստանը հանկարծ հրաժարվի Ղարսի պայմանագրից, ավտոմատ կերպով վերականգնվում է Ալեքսանդրապոլի պայմանագիրը:

Մի 1000 անգամ ասած կլինեմ, որ ՀՀ -ն Թուրքիայի հետ սահման չունի:

Չկա՛ հայ-թուրքական սահման:

Արարիս, յոխտուր...

Այդ 200 կմ սահմանը, որտեղ կանգնած են ռուս սահմանապահները, հայ-թուրքական սահման չէ:

Դա ռուս-թուրքական սահման է, որն անցնում է ներկայիս Հայաստանի տարածքով:

Եվ սահմանային գոտին, որտեղ սահմանապահ ծառայություն է կատարում ռուս սահմանապահը, Հայաստանի սուվերեն տարածք չէ:

Հայաստանի անգամ ԱԱԾ և ոստիկանության կամ քննչական մարմինների աշխատակիցներն առանց հատուկ թույլտվության չեն կարող մուտք գործել այդ զոնան:

Հիմա ՝ այդ սահմանում, կոնկրետացնեմ ՝ ռուս -թուրքական սահմանում, փոփոխություն է նախատեսվում կատարել:

ՈՒ դրան չեն մասնակցում ո՛չ թուրքը, ո՛չ ռուսը:

Մասնակցում է անկապ Ադրբեջանը...

Այստեղ է, որ լոռեցին կասեր՝ հլա մուլափ, խոփդ սուր ա, բայց հանդը բաժանովի ա...

Այնպես որ, ոչ մի միջանցք, անգամ սիրո ծառուղի չի կարող լինել, եթե դրան չեն

մասնակցում Թուրքիան ու Ռուսաստանը, որոնց միջև ձգվում է այդ 200 կմ սահմանը:

Սահմանն ունի իր բովանդակությունը:

Սահմանի բովանդակության ցանկացած փոփոխություն պետք է ստանա նրանց համաձայնությունը, ում միջև գտնվում է այդ սահմանը:

Լավ է, թե վատ, սա է իրողությունը:

Այնպես որ...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 7606

Մեկնաբանություններ

猫聞聺茅聢楼忙芦颅氓聟陇忙聧聴芒聭漏氓聛聯猫聛陆猫聞聶猫聦聽猫聞聺茅聢楼忙芦颅氓聟陇忙聧聴芒聭漏氓聛聯猫聛陆猫聞聶猫聦聽猫聞聺茅聢楼忙芦颅氓聟陇忙聧聴氓聛庐/1337929010" rel="nofollow">Արվեստ
Օնլայն ընթերցում
Պատմական
«Իրատես» թերթի արխիվից
Գիրումիր
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 18.09.2025